Թուրքիան հայտարարել է լազերային զենքի հաջող փորձարկման մասին

Թուրքիայում հաջողությամբ անցկացվել է տեղական արտադրության լազերային զենքի փորձարկումը։ Առաջիկա 6 տարվա համար նախատեսված ծրագրային բյուջեն հայտարարվել է 120 մլն լիրա (55 մլն ամերիկյան դոլար):

Թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության հունվարի 19-ի հաղորդած տեղեկության համաձայն՝ լազերային զենքը փորձարկման ընթացքում հաջողությամբ ոչնչացրել է շարժվող հարթակի վրա տեղադրված թիրախը։

Նախատեսվում է, որ արտադրվելու է ռազմանավերի պաշտպանության համար նախատեսված լազերային զենքի երկու տեսակ։

Ամերիկյան արտադրության Laws լազերային համակարգը

Ամերիկյան արտադրության Laws լազերային համակարգը

Ծրագիրն իրականացնում են Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների խորհուրդը (TÜBİTAK), Անկարայի Բիլքենթի համալսարանը և «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը՝ Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության հետ համատեղ։

Լազերային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ Թուրքիայում սկսվել էին դեռևս 2013-ի մայիսին։ Այդ ժամանակ Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հայտարարել էր, որ նոր լազերային զենքը ծրագրվել է ամերիկայն LaWS (Laser Weapon System) համակարգի նմանությամբ։

Ամերիկյան LaWS համակարգը նախատեսված է ռազմականավերը անօդաչու թռչող սարքերից ու ոչ մեծ կատերներից պաշտպանելու համար։ Դեկտեմբերին ամերիկյան նավատորմը հայտարարություն էր տարածել, որ նոր համակարգը պատրաստ է շահագործման։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *