Ադրբեջանը 26 երկրի հետ բանակցում է ռազմական համագործակցություն հիմնելու շուրջ

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը անդրադարձել է երկրի պաշտպանության նախարարության և այլ երկրների ռազմական գերատեսչությունների միջև առկա համագործակցության համաձայնագրերին ու հուշագրերին, որոնց թվում առանձնացրել է 34 երկիր։ Ըստ աղբյուրի, ներկայումս նման փաստաթղթեր ստորագրելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում ևս 26 երկրի հետ։

Ադրբեջանում-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում անցկացվող «Գարահեյբաթ-2014» զորավարժությունից

Ադրբեջանում-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում անցկացվող «Գարահեյբաթ-2014» զորավարժությունից

Virtualaz կայքը հրապարակել է այս թվերը՝ հիմնվելով ՊՆ մամուլի ծառայության տրամադրած տվյալների վրա։ Համաձայն դրանց, Ադրբեջանը ռազմական համագործակցության երկկողմ պայմանագրեր ունի ստորև նշված երկրների հետ.

Թուրքիա, ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Պակիստան, Չինաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Լեհաստան, Իսրայել, Ռումինիա, Բուլղարիա, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Վրաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Թուրքմենստան, ԱՄԷ, Հորդանան, Բահրեյն, Քաթար, Բելգիա, Ֆրանսիա, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Սլովենիա, Սերբիա, Խորվաթիա, Շվեցարիա և Կորեայի Հանրապետություն։

Նկատենք, սակայն՝ թեպետ նշվում էր, որ նման մակարդակի համագործակցություն առկա է 34 երկրի հետ, այդուհանդերձ ներկայացրել է 38 պետության անուն։

Նշենք նաև, որ չեն հստակեցվում այն 26 երկրները, որոնց ռազմական ոլորտում համագործակցություն հաստատելու ուղղությամբ բանակցությունները դեռևս ընթացքում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *