Հայկական զինուժի կորուստները 2014 թվականին. Ռազմինֆո

Հայկական բանակը 2014 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ունեցել է 46 զոհ։ Նախորդ տարվա համեմատ զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակը) կորուստների թիվը աճել է մոտ 50 տոկոսով։ Աճը պայմանավորված է առաջնագծում արձանագրված միջադեպերի քանակի ավելացմամբ։

Կորուստներ

տարբերանշան

տարբերանշան

2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 46 զոհից 28-ը մարտական են. 26 հոգի զոհվել է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հակառակորդի կրակից, 2 զինծառայող՝ ականի պայթյունից:

Տարվա ընթացքում առաջնագծում հատկապես լարված ամիսներ են եղել հունվարը (2 մարտական զոհ), մարտը (4 մարտական զոհ), մայիսը (3 մարտական զոհ), հաջորդաբար լարված ամիսներ են եղել նաև հունիս (4 զոհ), հուլիս ( 6 զոհ) և օգոստոս (3 զոհ) ամիսները։

Նշենք, որ թեև տարվա ընթացքում մշտապես գրանցվում են դիվերսիոն-ներթափանցման փորձեր, որոնց հետևանքով հայկական կողմը երբեմն կորուստներ է ունենում,  այնուամենայնիվ, առաջնագծում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի էսկալացիա (թեժացում) արձանագրվեց հուլիս-օգոստոս ամիսներին։ Այս ընթացքում կտրուկ ավելացան դիվերսիայի փորձերը, հուլիս-օգոստոսի միջադեպերին տրվեց «միկրո պատերազմ» անվանումը։

Հակառակորդի ոտնձգությունները շարունակվեցին նաև տարվա մյուս հատվածում։  Զինադադարի կնքումից հետո  հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատմության մեջ հակառակորդը խոցեց նոյեմբերին զորավարժության ժամանակ թռիչքներ իրականացնող հայկական Մի-24 հարվածային ուղղաթիռ, որի հետևանքով զոհվեցին անձնակազմի 3 անդամները։

Ոչ մարտական կորուստների պատկերը հետևյալն է.

  • Սպանություն՝ 2
  • Ինքնասպանություն՝ 3
  • Ավտովթար՝ 4
  • Առողջական խնդիրներ՝ 3
  • Անվտանգության կանոնների խախտում՝ 5
  • Դժբախտ պատահար (ջրահեղձում)՝ 1

Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա մեր տվյալների հետ համեմատելով ստացվում է այսպիսի պատկեր՝

Ինքնասպանությունների 50 տոկոս նվազում (6:3 )

Սպանությունների 60 տոկոս նվազում (5:2)

Այսինքն՝ կարող ենք արձանագրել ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացությունների թվի նվազում, թեև ինքնասպանություններ կարող են գրանցվել նաև ոչ կանոնադրական հարաբերությունների խախտման հետևանքով։

Տարվա ընթացքում անփոփոխ են մնացել

  • առողջական խնդիրների հետևանքով մահացությունները (3:3)
  •  գրեթե նույնն է եղել պատկերը ավտովթարների առումով (5:4)
  • ավելացել է զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումների հետևանքով մահացությունների թիվը (3:5)
  • անփոփոխ է նաև դժբախտ պատահարների  թիվը (1:1):

Ամփոփում՝  եթե 2014թ.  մարտական կորուստների թիվը  նվազեր կամ նույնը լիներ ինչ 2013 թվականին (այսինքն՝ 7), ապա ստացվում է, որ 2014թվականին զինված ուժերում կլիներ 25 զոհ, 5-ով պակաս 2013թ. կորուստներից։

Վիրավորներ

2014 թվականի ընթացքում պաշտոնապես հայտարարվել է 37 վիրավորի մասին, սակայն նշենք, որ վիրավորվելու ոչ բոլոր դեպքերի և ոչ բոլորի անուններն են հայտնի դառնում: Վիրավորներ եղել են հրադադարի խախտման, ականների պայթյունների և ավտովթարների պատճառով։

2013 թվականի կորուստները

2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 30 զոհից 7-ը մարտական են. 6 հոգի զոհվել է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հակառակորդի կրակից, մեկ զինծառայող՝ ականի պայթյունից ՀՀ հյուսիսարևելյան սահմանում մարտական խնդիր իրականացնելիս։

Ինչ վերաբերում է ոչ մարտական կորուստներին, ապա ըստ պաշտոնական տվյալների՝ գրանցվել է 5 սպանություն և 6 ինքնասպանություն, ևս 5 զինծառայող զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարներից, իսկ 3 հոգի մահացել է առողջական խնդիրների պատճառով։ Բացի այդ, հոսանքահարումից մահացել է 1 զինծառայող, զենքի և զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումների հետևանքով էլ զոհվել է 3 զինծառայող։

Վիրավորները

2013 թվականի ընթացքում պաշտոնապես հայտարարվել է 16 վիրավորի մասին, սակայն նշենք, որ վիրավորվելու ոչ բոլոր դեպքերի մասին է հայտնվում: Վիրավորներ եղել են հրադադարի խախտման, ականների պայթյունների և ավտովթարների պատճառով։

2012 թվականի կորուստները

2012թ  հայկական ԶՈւ կորուստները 52-ն էին։ Կորուստների հիմնական պատճառներն էին հրադադարի ռեժիմի խախտումը (14 հոգի, որից 7-ը Տավուշում և Հորադիզում հակառակորդի դիվերսիաների հետևանք) և ճանապարհատրանսպորտային միջադեպերը (14 հոգի): Շատ էին նաև ինքնասպանությունների (ըստ պաշտոնական վարկածի՝ 10 հոգի) ու առողջական խնդիրների (7 հոգի) պատճառով գրանցված մահերը: 2012 թվականին եղել են նաև զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումների (2 հոգի) և այլ պատահարների (3 հոգի) պատճառով կորուստներ։ Գրանցվել է նաև 2 սպանություն։

2011 թվականին գրանցվել է 36 կորուստ:

Մեթոդաբանություն

Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:

Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։

Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու, ինչպես նաև մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտումները, այլ պատահարներ)։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՀՀ և Արցախի նախագահների կայքերը, ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի, հետագայում նաև` ՀՀ Քննչական կոմիտեի հետ:

ՄԱՐՏԱԿԱՆ

ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ

Ընդհանուր

Հրադարի խախտում

Ականներ

Սպանություններ

Ինքնասպանություններ

Առողջական խնդիրներ

Դժբախտ պատահարներ

ՃՏՊ

Զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ

Այլ

2012

14

2

10

7

14

2

3

52

2013

6

1

5

6

3

5

3

1

30

2014

26

2

2

3

3

4

5

1

46

 

2014-ին գրանցված կորուստները նաև ադրբեջանական զինուժում

One response to “Հայկական զինուժի կորուստները 2014 թվականին. Ռազմինֆո

  1. Pingback: Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերի կորուստները 2014-ին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *