Հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ՝ ՊԲ հարավարևելյան հատվածում

Դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ, հայտնում է պաշտպանության բանակը։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին նկատելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրան հասցրել են կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Դիվերսիոն գործողության ընթացքում նախահարձակ թշնամին կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում` ձեռքի նռնակներ։

Միջադեպի մանրամասները ճշտվում են:

One response to “Հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ՝ ՊԲ հարավարևելյան հատվածում

  1. Pingback: ՊԲ-ն վնասազերծել է դիվերսիայի ժամանակ հակառակորդի ականապատած հատվածները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *