ԱՄՆ-ը հերքում է «Իսլամական պետության» կողմից տարածած լուրերը, թե վերջիններս գերեվարել են օդաչուին՝ խոցելով հորդանանյան Ֆ-16 կործանիչը, որը Սիրիայում առաքելություն էր իրականացնում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Համաձայն ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության տարածած հայտարարության՝ հորդանանյան ինքնաթիռը չի խոցվել, այլ ընկել է՝ տեխնիկական խնդիրների պատճառով, ինչից հետո օդաչուն ընկել է ահաբեկիչների ձեռքը: Հրամանատարության ղեկավար Լլոյդ Օսթինը նշել է՝ իրենք թույլ չեն տա, որ ԻՊ-ն պատահականությունները ներկայացնի որպես իր հողմից գրանցած հաջողություն:
Նշենք, որ Հորդանանը հաստատել է օդաչուի գերեվարման փաստը և հավելել, որ օդաչուին գերի են վերցրել ԻՊ վերահսկողության տակ գտնվող Ռաքքա նահանգում, հայտնում է «Ֆրանսպրեսս» գործակալությունը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները համացանցում տարածել են դեկտեմբերի 24-ին գերեվարված հորդանանցի օդաչուի լուսանկարները: Հորդանանի իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկիչները պատասխանատվություն են կրվում օդաչուի առողջական վիճակը համար:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ստեղծվել է այս տարվա սեպտեմբերին: Կոալիցիային միացել են Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱԷՄ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ավստրալիան, Հորդանանը, Բելգիան, Նիդեռլանդները և Դանիան: Այս պետությունները Սիրիայում և Իրաքում օդային հարվածներ են հասցնում ԻՊ դիրքերին:
Pingback: Հորդանանը վրեժ է լուծում ԻՊ-ից` իր ողջակիզված օդաչուի համար | Ռազմ.info