ՊԲ-ն վնասազերծել է դիվերսիայի ժամանակ հակառակորդի ականապատած հատվածները

Դեկտեմբերի 25-ի գիշերը հակառակորդի կողմից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողությունները վնասազերծելուց հետո ՊԲ առաջապահ ուժերի առջև խնդիր է դրվել հետախուզել ողջ առաջնագիծը:

Արդյունքում պարզվել է, որ բացի դիվերսիոն հարձակումից, հակառակորդի հատուկ ջոկատայինները ևս երկու ուղղություններով  (արևելյան և հյուսիսարևելյան) հատել են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքը և ականապատել որոշ հատվածներ:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ, տեղադրված բոլոր ականները վնասազերծվել են: Ականազերծման գործողությունների ընթացքում արտակարգ միջադեպեր տեղի չեն ունեցել, հայտնում է ՊԲ կայքը:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը:

Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել էր հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին նկատելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրան հասցրել են կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *