Հստակեցվել են Թուրքիայում «գումար ծառայության փոխարեն» նախագծից օգտվելու ժամկետները

Մինչև 2015-ի փետրվարի 13-ը այցելելով իրենց զինվորական տեղամաս  և ներկայացնելով թուրքական Halkbank, Vakıflar կամ Ziraat բանկում կատարած 18 հազար (մոտ 7,6 հազար ԱՄՆ դոլար) լիրա վճարի կտրոնը՝ Թուրքիայի՝ դեռևս պարտադիր զինծառայություն չանցած  քաղաքացիները կարող են ազատվել ծառայությունից:

Այս մասին նշված է դեկտեմբերի 15-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության կայքի տարածած հայտարության մեջ:

Թուրքիայի ԶՈւ

Թուրքիայի ԶՈւ

Նախագծից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր ծնվել են1988-ի հունվարի 1-ից հետո (ներառյալ 1988-ի հունվարի 1-ը): Ծրագիրը հասանելի է նաև արտերկրում գտնվող քաղաքացիների համար. վերջիններս նախագծից օգտվելու համար համապատասխան վճարի կտրոնը պետք է ներկայացնեն տվյալ երկրում Թուրքիայի ներկայացուցչություն:

Նշենք որ նախագծիը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է դեկտեմբերի 12-ին, իսկ նախագծի՝ խորհրդարանի կողմից  ընդունման մասին դեկտեմբերի 2-ին հայտարարել էր Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Դավութօղլուի կարծիքով՝ «գումար ծառայության դիմաց» ծրագրից կօգտվի շուրջ 700 հազար քաղաքացի: Իսկ ծրագրից ստացված եկամուտները կփոխանցվեն Թուրքիայի պետական «Պաշտպանական հիմնադրամին» և կուղղվեն բանակի արդիականացմանը:

Հիշեցնենք, որ  «գումար ծառայության փոխարեն» ծրագիրը Թուրքիայում առաջին անգամ ներդրվել է 2011-ին: Այն ժամանակ ծառայությունից ազատվելու գինը 30 հազար թուրքական լիրա էր (13 հազար դոլար):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *