Թուրքիայում վթարի հետևանքով զինծառայող է մահացել

Թուրքիայի հարավ-արևելյան շրջանի Աղրը նահանգի Փաթնոս գավառի ճանապարհին դեկտեմբերի 14-ի ժամը 23։00 հատվածում վթարի է ենթարկվել զինվորականներ տեղափոխող միկրոավտոբուսը։ Վթարի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել 5 պայմանագրային զինծառայող։

Վթարի ենթարկված միկրոավտոբուսը

Վթարի ենթարկված միկրոավտոբուսը

Նախնական տեղեկությունների համաձայն՝ միկրոավտոբուսի վարորդը մառախուղի և մերկասառույցի պատճառով կորցրել է կառավարումը և հարվածել հանդիպակաց ընթացող ավտոմեքենային, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Միկրոավտոբուսում գտնվող պայմանագրային զինծառայող Վահիդ Օրջանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, իսկ 4 զինծառայողներ ծանր վիճակում գտնվում են Վանի և Փաթնոսի պետական հիվանդանոցներում։ Նշանակվել է ծառայողական քննություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *