Հաստատվել է հայ-բուլղարական ռազմական համագործակցության 2015թ պլանը

Նոյեմբերի 26-ից 27-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-բուլղարական ռազմաքաղաքական և ռազմական համագործակցության համակարգման խորհրդակցությունները` ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության և Բուլղարիայի ՊՆ պաշտպանական քաղաքականության դիրեկտորատի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Բուլղարիայի ՊՆ պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը

Բուլղարիայի ՊՆ պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը

Միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական ռազմական համագործակցության ներկա վիճակին ու զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նոյեմբերի 27-ին Բուլղարիայի ՊՆ պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են խորհրդակցությունների արդյունքները:

Պատվիրակության այցի արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և Բուլղարիայի ՊՆ պաշտպանական քաղաքականության դիրեկտորատի տնօրեն տիկին Ռոսիցա Դիմիտրովան ստորագրել են հայ-բուլղարական ռազմական համագործակցության 2015թ պլանը:

One response to “Հաստատվել է հայ-բուլղարական ռազմական համագործակցության 2015թ պլանը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 23-29, 2014 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *