Ամփոփվել են «Միասնություն 2014» զորավարժությունների արդյունքները

Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին 2014թ նոյեմբերին անցկացված «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

«Միասնություն 2014» զորավարժությունների ամփոփումը պաշտպանության նախարարությունում

«Միասնություն 2014» զորավարժությունների ամփոփումը պաշտպանության նախարարությունում

Խորհրդակցությանը ներկա էին հայկական զինված ուժերի, այդ թվում և պաշտպանության բանակի բանակային զորամիավորումերի, պաշտպանական շրջանների, զորամասերի հրամանատարներ և այլ բարձրաստիճան զինվորականներ:

Խորհրդակցության ընթացքում զորավարժությունների արդյունքների ամփոփիչ զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:

Քննարկվեցին զորավարժությունների ընթացքում արձանագրված թերություններն ու բացթողումները, մատնանշվեցին դրանց շտկման ուղիները: Վերհանված խնդիրների քննարկումից հետո վերադաս հրամանատարության կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Խորհրդակցությունն ամփոփեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Փորձի փոխանակման և համադրման տեսանկյունից կայացած համարելով զորավարժությունները` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորեց ներկաներին հետևություններ անել գրանցված արդյունքներից և տվեց համապատասխան հանձնարարականներ:

«Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ արժանացան պարգևների:

Հայկական զինուժի հատուկջոկատայիններ. Արցախ, 14.11.2014

Հայկական զինուժի հատուկջոկատայինները «Միասնություն 2014» զորավարժության ժամանակ. Արցախ, 14.11.2014

Ավելացնենք, որ Արցախում հայկական զինված ուժերի «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական տասնօրյա զորավարժությունը մեկնարկել էր նոյեմբերի 6-ին: Հայտնի է, որ զորավարժությունում ներգրավված էին հայկական զինված ուժերի շուրջ 47000 զինծառայող:

ՀՀ ՊՆ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Միասնություն 2014» զորավարժությանը ներգրավված էր ՀՀ զինված ուժերի ավելի քան 17 000 զինծառայող, 550 միավոր հրետանային միջոց, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոց, 300 միավոր հակատանկային միջոց, 100 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 1 200 ավտոմեքենա։

Իր հերթին, ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ զորամիավորման կազմից զորավարժությանը մասնակցում էր ավելի քան 30000 զինծառայող (այդ թվում նաև զորահավաքային ռեսուրսից), 1550 միավոր հրետանային միջոց, 600 միավոր զրահատեխնիկա, 300 միավոր ՀՕՊ միջոցներ, 1300 միավոր հակատանկային միջոց, 160 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 3000 ավտոմեքենա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *