Ադրբեջանում ներքին զորքերի զինծառայողը սպանել է ծառայակցին

Ադրբեջանի ներքին զորքերի՝ Ղուբայում տեղակայված զորամասերից մեկում գրանցվել է արտակարգ միջադեպ՝ մահվան ելքով։ Նախնական տեղեկության համաձայն, Աղդամի շրջանից զորակոչված շարքային Մեմմեդով Մահիր Քերեմ օղլուն ավտոմատով կրակ է բացել իր ծառայակցի՝ Աղստաֆայի շրջանից զորակոչված զինծառայող, շարքային Մուսաև Ադիլ Ռուսթամ օղլուի վրա, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։

Ինքը՝ Մեմմեդովը, դեպքից հետո փախել է զորամասից, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նշվում է, որ Ղուբայի մի շարք հատվածներում ավտոճանապարհներին կարգվել են անցակետեր՝ փախուստի դիմած զինծառայողին գտնելու նպատակով։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, հայտնել է «Ազատություն» թերթի կայքը։ Պաշտոնական որևէ աղբյուր դեպքի վերաբերյալ մեկնաբանություն դեռևս չի տվել։

Հավելենք, որ հետևելով բաց աղբյուրների տվյալներին, սա 2014-ի նոյեմբերին Ադրբեջանի ուժային կառույցներում հայտնի դարձած մահվան ելքով առաջին միջադեպն է, 82-րդը՝ ողջ տարվա ընթացքում։

One response to “Ադրբեջանում ներքին զորքերի զինծառայողը սպանել է ծառայակցին

  1. Pingback: Ադրբեջանում ներքին զորքերի ենթասպան վնասել է զինծառայողին և դիմել փախուստի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *