Յուրի Խաչատուրովն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդին

Հոկտեմբերի 7-ին ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Էնտոնի Սեբոյին:

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը շնորհավորել է գնդապետ Սեբոյին Հայաստանում ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր, տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 10-ին  ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոյին ընդունել էր նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *