Արցախում սկսվում է զինված ադրբեջանցի սահմանախախտների գործով դատավարությունը

Սահմանն ապօրինի հատած զինված ադրբեջանցիների կողմից սպանված Սմբատ Ցականյանի գործով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել Արցախի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը

Ռազմինֆոյի հետ զրույցում դատարանից տեղեկացրին, որ գործն այժմ վարույթում է, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ։

«Գործը դատավոր Անատոլի Թադևոսյանի վարույթում է։ Այս պահին նա ուսումնասիրում է այն, որից հետո սահմանված ժամկետում կնշանակի դատական նիստի օր», — հայտնեցին Ստեփանակերտի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից։

Հավելենք, որ նշված գործով երկու մեղադրյալ կա՝ ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը։ Նրանք մեղադրվում են Արցախի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, մասնավորապես՝ 316-րդ հոդվածով` լրտեսություն, 350-րդ հոդվածի 2-րդ մասով`առանց պատշաճ թույլտվության Արցախի պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբով հատելու, քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելու, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու, ինչպես նաև 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանություն և այլ հանցանքների համար։

դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլու

Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը

Բացի վերոնշյալ հոդվածները, նրանց մեղադրանք է առաջադրվել նաև 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի համար։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քարվաճառում քաղաքացիական հագուստով զինված ադրբեջանցիներ էին հայտնաբերվել, որոնցից երկուսը հաջորդած օրերին ձերբակալվեցին, իսկ մեկը սպանվեց։ Սպանված ադրբեջանցու դին հայկական կողմը հանձնեց Ադրբեջանին։

Խմբի գործունեության հետ են կապում նաև քարվաճառցի 17-ամյա Սմբատ Ցականյանի սպանությունը, ում դանակահարված դին հուլիսի 15-ն հայտնաբերել են «Թուրքի գերեզման» կոչվող տարածքում։

Հասան Հասանովի ֆեյսբուքյան էջի լուսանկարը

Հասան Հասանովի ֆեյսբուքյան էջի լուսանկարը

Ադրբեջանական խմբի գործունեության հետևանքով հայկական կողմից զոհվեց   հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը,  նույն միջադեպի ժամանակ վիրավորվելց 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը։

One response to “Արցախում սկսվում է զինված ադրբեջանցի սահմանախախտների գործով դատավարությունը

  1. Pingback: Կարմիր խաչի ադրբեջանական գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել զինված ադրբեջանցիների դատավարությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *