ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է հայ-ադրբեջանական սահման

Հոկտեմբերի 7-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան հատված։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ցույց է տալիս ադրբեջանական դիրքերը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ցույց է տալիս ադրբեջանական դիրքերը

Առաջին անգամ է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ծանոթանում է սահմանագծում մարտական հերթապահություն իրականացնող հայ դիրքապահների առօրյային:

Այցի շրջանակում բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը սպառիչ տեղեկություններ է ներկայացրել սահմանագոտում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների և հայկական կողմից ձեռնարկվող կանխարգելիչ գործողությունների վերաբերյալ: Զորամիավորման հրամանատարը ներկայացրել է նաև մարտական հերթապահության ընթացքը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա

Այցելության ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ծանոթացել է նաև հայ դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններին, թիկունքային ապահովմանը, մարտական ծառայության առանձնահատկություններին:

Լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, անդրադառնալով սահմանագծում տիրող իրավիճակին, նշել է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է, և իր այցելության նպատակն էլ հենց սահմանագծում առկա օպերատիվ իրավիճակի վերաբերյալ համապատասխան զեկույց կազմելն է:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան

Նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ նմանօրինակ այցելությունները հավաստում են, որ ՀԱՊԿ ղեկավարությունը հետաքրքրված է ՀԱՊԿ անդամ պետություններում տիրող իրավիճակով, և այսպիսի այցերի արդյունքում է, որ ձևավորվում են ընդհանուր տեսակետներ` իրավիճակից բխող հնարավոր քայլերը և դրանց հաջորդականությունը որոշելու առումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *