ՀՀ ՊՆ-ում ընդունել են ԱՄՆ դեսպանին և ռազմական կցորդին

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոին:

Սեյրան Օհանյանը, Ջոն Հեֆֆերն ու Էնթոնի Սեբոին

Սեյրան Օհանյանը, Ջոն Հեֆֆերն ու Էնթոնի Սեբոին

Գնդապետ Սեբոն Օհանյանին է հանձնել ԱՄՆ պաշտպանության քարտուղար Չաք Հեյգլի կողմից ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված երաշխավորման նամակը, որով ներկայացվում է Հայաստանում ռազմական կցորդի պաշտոնավարման լիազորությունների շրջանակը:

Հանդիպմանը պաշտպանության նախարարն ու դեսպան Հեֆֆերնը քննարկել են նաև հայ-ամերիկյան երկկողմ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ձևաչափով պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ուելսի գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի կողմից նախաձեռնած գործընկերների հետ համագործակցության և փոխգործակցելիության զարգացման նոր հարթակի շրջանակներում:

Հեֆֆերնը հավաստիացրել է, որ ամերիկյան կողմը շարունակելու է զարգացնել պաշտպանական համագործակցությունը հայկական կողմի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

One response to “ՀՀ ՊՆ-ում ընդունել են ԱՄՆ դեսպանին և ռազմական կցորդին

  1. Pingback: Յուրի Խաչատուրովն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *