Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանիայի ՊՆ պատվիրակությանը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության պատվիրակությանը, որը սեպտեմբերի 9-ից 10-ը Երևանում էր՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության բանակցություններին մասնակցելու նպատակով:

Հանդիպումների և բանակցությունների արդյունքում ամփոփվել են 2014 թվականի երկկողմ համագործակցության ծրագրի արդյունքներն և ձեռքբերումները, մշակվել է 2015 թվականի հայ-գերմանական ռազմական համագործակցության ծրագրի նախագիծը:

Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին համագործակցության բնագավառում կատարված աշխատանքը, այն պայմանականորեն բաժանելով երեք ուղղությունների` աջակցություն ՀՀ պաշտպանական բարեփոխումներին, ռազմական կրթություն և համատեղ մասնակցություն Աֆղանստանում միջազգային կայունության ապահովման գործողություններին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել համագործակցության զարգացման դինամիկան` փոխգործակցելիության հաստատված մակարդակը զարգացնելու նպատակով:

One response to “Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանիայի ՊՆ պատվիրակությանը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 7-13 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *