Արձակուրդի ժամանակ սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի ենթասպա

Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկի զինծառայող, 28-ամյա ենթասպա Աստանով Էլշան Թազախան օղլուին դանակահարել են, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Սալամնյուզ» գործակալությունը։

Միջադեպը գրանցվել է հարավային Բիլյասուվար շրջանի Չայլու գյուղում։ Ականատեսների վկայությամբ, Էլշան Աստանովի և գյուղի 24-ամյա բնակիչ Քյամրան Հուսեյնլիի միջև կենցաղային հողի վրա ծագել է վիճաբանություն, որը վերածել է ծեծկռտուքի ու ավարտվել դանակահարությամբ։ Ենթասպայի կյանքը փորձել են փրկել, սակայն ուժեղ արյունահոսության պատճառով նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

24-ամյա Հուսեյնլին ձերբակալված է, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ կանխամտածված սպանության հոդվածով։

Հավելենք, որ սա Ադրբեջանի զինված ուժերի և պաշտպանական համակարգի կառույցների հայտարարված 26-րդ կորուստն է օգոստոս ամսվա ընթացքում։

One response to “Արձակուրդի ժամանակ սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի ենթասպա

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 24-30 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *