Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկի զինծառայող, 28-ամյա ենթասպա Աստանով Էլշան Թազախան օղլուին դանակահարել են, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Սալամնյուզ» գործակալությունը։
Միջադեպը գրանցվել է հարավային Բիլյասուվար շրջանի Չայլու գյուղում։ Ականատեսների վկայությամբ, Էլշան Աստանովի և գյուղի 24-ամյա բնակիչ Քյամրան Հուսեյնլիի միջև կենցաղային հողի վրա ծագել է վիճաբանություն, որը վերածել է ծեծկռտուքի ու ավարտվել դանակահարությամբ։ Ենթասպայի կյանքը փորձել են փրկել, սակայն ուժեղ արյունահոսության պատճառով նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
24-ամյա Հուսեյնլին ձերբակալված է, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ կանխամտածված սպանության հոդվածով։
Հավելենք, որ սա Ադրբեջանի զինված ուժերի և պաշտպանական համակարգի կառույցների հայտարարված 26-րդ կորուստն է օգոստոս ամսվա ընթացքում։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 24-30 | Ռազմ.info