Ադրբեջանական կողմը հայտնում է Տավուշի մարզից սահմանն անցած ՀՀ քաղաքացու մասին

Ադրբեջանական աղբյուրները տեղեկացնում են ՀՀ Տավուշի մարզին սահմանակից Թովուզի շրջան անցած ՀՀ քաղաքացու մասին, որը ներկայումս ձերբակալված է։

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով Թովուզի շրջանի ոստիկանական բաժանմունքի տվյալներին, գրում է՝ 1965-ին ծնված ոմն Պետրոսյան Արդուշ Դալենովիչի հարցով ներկայումս զբաղվում են իրավապահ մարմինները։

Նկատենք, որ հայկական կողմն այս պահի դրությամբ պաշտոնապես չի արձագանքել այս տեղեկությանը։ Այդուհանդերձ, Ռազմինֆոյին հաջողվել է պարզել, որ Տավուշի մարզում վերոհիշյալ տվյալներով բնակիչ չկա։ Փոխարենը, նույն մարզի սահմանամերձ Չինարի գյուղում բնակվում է 1981-ին ծնված Կարեն Արտուշի Պետրոսյան։ Մեր աղբյուրները վկայում են, որ ամենայն հավանականությամբ ադրբեջանական կողմում հայտնված քաղաքացին հենց նա է. ադրբեջանական կողմն աղավաղել է ՀՀ քաղաքացու անուն-ազգանունը։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ՝ հավելյալ տեղեկություններ ստանալու։

2 responses to “Ադրբեջանական կողմը հայտնում է Տավուշի մարզից սահմանն անցած ՀՀ քաղաքացու մասին

  1. Pingback: Ադրբեջանական կողմը հայտնում է Տավուշի մարզից սահմանն անցած ՀՀ քաղաքացու մասին | ԱՅՍՕՐՎԱ ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | ԱՅՍՕՐ.ԻՆՖՕ

  2. Pingback: ՀՀ ԶՈւ-ն դիվերսիոն գործողություն չի իրականացրել. ադրբեջանական կողմի լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *