Ադրբեջանի ԶՈւ զինծառայողին ծառայակիցները սպանել են հայերին հանձնվելիս. Times.am

Հայ-ադրբեջանական սահմանի արցախյան հատվածում օգոստոսի 6-ի գիշերը միջադեպ է արձանագրվել. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներից մեկը, ձեռքերը վեր բարձրացրած, մոտեցել է հայկական դիրքերին։

Times.am հայկական լրատվակայքը փոխանցում է, որ մեր դիրքապահները նկատել են նրան և վստահեցրել, որ կարող է հանձնվել։ Սակայն ադրբեջանական դիրքերից ևս նկատել էին իրենց հանձնվող զինակցին և փորձել են հետ կանչել նրան։ Վերջինս մի պահ վարանել է, այնուհետև քայլել դեպի հայկական դիրքերը, բայց այդ պահին իր ծառայակիցները կրակել ու սպանել են հանձնվող զինծառայողին։

Ռազմինֆոյի աղբյուրները չեն հերքում այս տեղեկությունը։ Ներկայումս հետևում ենք ադրբեջանական աղբյուրներին՝ միջադեպի մանրամասները ճշտելու նպատակով։

One response to “Ադրբեջանի ԶՈւ զինծառայողին ծառայակիցները սպանել են հայերին հանձնվելիս. Times.am

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 4-9 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *