Ադրբեջանական հարձակման հետևանքով ՊԲ 2 զինծառայող է զոհվել

Հուլիսի 31-ին ադրբեջանական կողմը հարձակում է իրականացրել հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի (Արցախի) հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:

Ըստ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության՝ դիրքապահ անձնակազմի կազմակերպած դիմադրության արդյունքում հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:

Ցավոք, գործողության հետևանքով զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

5 responses to “Ադրբեջանական հարձակման հետևանքով ՊԲ 2 զինծառայող է զոհվել

  1. Pingback: Ադրբեջանական կողմը նորից հարձակում է իրականացրել․ Հայկական կողմը երկու զոհ է տվել | Real News

  2. Pingback: Ադրբեջանը հայտնում է «հայկական գնդակից» սպանված զինծառայողի մասին | Ռազմ.info

  3. Pingback: Ադրբեջանական բանակը մեկ գիշերում առնվազն 10 սպանված ունի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *