Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ահմեդով Գարյաղդը Էլդար օղլուն, ադրբեջանական կողմի վկայությամբ, սպանվել է Ակնայի (Աղդամի) ուղղությամբ առաջնագծի հատվածում «հայկական գնդակից»։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, միջադեպն արձանագրվել է Աղդամի շրջանի Չիրաղլը գյուղի սահմանային հատվածում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ չի արձագանքել միջադեպին։
Նկատենք, որ հուլիսի 31-ին ադրբեջանական կողմը հարձակում է իրականացրել հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի (Արցախի) հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Հայկական կողմն ունեցել է 2 զոհ։
Հավելենք, որ ադրբեջանական բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ 2014-ի հուլիս ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժն ունի արդեն 6 զոհ։
[հավելում]-Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը՝ մանրամասնելով, որ 1992-ին ծնված պայմանագրային զինծառայող Ահմեդով Գարյաղդը Էլդար օղլուն սպանվել է «հայ դիպուկահարի գնդակից»։
Pingback: Ադրբեջանական բանակը մեկ գիշերում առնվազն 10 սպանված ունի | Ռազմ.info