Թուրքիայում ծառայակցի կրակից զինծառայող է մահացել

Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում ծառայակցի կրակի պատճառով թուրքական զինուժի ժամկետային զինծառայող է մահացել։

Դեպքը գրանցվել է օրերս Շըրնաքի Բաղլըջա գյուղի մոտակայքում տեղակայված սահմանապահ զորամասի վերահսկողության տակ դիրքերում, տեղեկացնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը։

Պահակային ծառայության կրելիս 21-ամյա շարքային Էմին Դաշչըի վրա կրակ է արձակել ծառայակիցներից մեկը, ում տվյալները չեն հրապարակվում։ Ծանր վիրավորված շարքայինին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Դեռ հստակ հայտնի չէ, թե ինչո՞ւ է ծառայակիցը կրակել շարքային Դաշչըի վրա։

Նշենք, որ մեծամասամբ քուրդ բնակչություն ունեցող Շըրնաք նահանգը սահմանակից է Իրաքին։

One response to “Թուրքիայում ծառայակցի կրակից զինծառայող է մահացել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 27-օգոստոսի 3 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *