Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում ծառայակցի կրակի պատճառով թուրքական զինուժի ժամկետային զինծառայող է մահացել։
Դեպքը գրանցվել է օրերս Շըրնաքի Բաղլըջա գյուղի մոտակայքում տեղակայված սահմանապահ զորամասի վերահսկողության տակ դիրքերում, տեղեկացնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը։
Պահակային ծառայության կրելիս 21-ամյա շարքային Էմին Դաշչըի վրա կրակ է արձակել ծառայակիցներից մեկը, ում տվյալները չեն հրապարակվում։ Ծանր վիրավորված շարքայինին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Դեռ հստակ հայտնի չէ, թե ինչո՞ւ է ծառայակիցը կրակել շարքային Դաշչըի վրա։
Նշենք, որ մեծամասամբ քուրդ բնակչություն ունեցող Շըրնաք նահանգը սահմանակից է Իրաքին։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 27-օգոստոսի 3 | Ռազմ.info