Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 27-օգոստոսի 3

Թուրքիայում առաջիկայում կարող են հրաժարվել զինկոմիսարիատներից, երկրի հարավարևելյան քրդաբնակ շրջանում զինծառայողը սպանել է ծառայակցին։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

” Թուրքիայում առաջիկայում կարող են փակել բոլոր զինկոմիսարիատները, որոնց թիվը վերջին տարիներին պետությունը շարունակաբար կրճատում է։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը։Վերջինս նշել է, որ 2011 թվականից ի վեր Թուրքիայի ամբողջ տարածքում փակվել է շուրջ 150 զինկոմիսարիատ։

” Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում ծառայակցի կրակի պատճառով թուրքական զինուժի ժամկետային զինծառայող է մահացել։ Դեպքը գրանցվել է օրերս Շըրնաքի Բաղլըջա գյուղի մոտակայքում տեղակայված սահմանապահ զորամասի վերահսկողության տակ դիրքերում։ Պահակային ծառայության կրելիս 21-ամյա շարքային Էմին Դաշչըի վրա կրակ է արձակել ծառայակիցներից մեկը, ում տվյալները չեն հրապարակվում։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

One response to “Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 27-օգոստոսի 3

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 27-օգոստոսի 3 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *