ՀՀ ԶՈւ զինծառայողները մասնակցել են Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության պատարագին

Հայ Առաքելական Եկեղեցին  հուլիսի 27-ին տոնեց հինգ տաղավար տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Այդ տոնի խորհրդին ընդառաջ ՀՀ զինված ուժերի կենտրոնական տեղակայության զորամասերից երկուսի հոգևոր սպասավորներ Սարգիս սարկավագ Գալամդարյանը և Վոլոդյա սարկավագ Նաջարյանը առավոտյան հանդիպեցին զորամասերի բոլոր զինծառայողներին և օրվա խորհրդին հաղորդակից դարձրին:

ՀՀ ԶՈւ զինծառայողները մասնակցել են Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության պատարագին

ՀՀ ԶՈւ զինծառայողները մասնակցել են Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության պատարագին

Ինչպես հաղորդում են ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունից, սարկավագ հայրերի ուղեկցությամբ մի շարք զինծառայողներ ուղևորվեցին Աբովյանի Սուրբ Հովհաննես Եկեղեցի՝ մասնակցելու պատարագին: Մինչ եկեղեցի հասնելը, զինվորները հոգևոր սպասավորների հետ միասին ազգային-հայրենասիրական, հոգևոր երգեր երգելով հասան եկեղեցի: Սարկավագ հայրերը, կարևորելով օրվա խորհուրդը, առաջարկեցին զինվորներին պատարագի ընթացքում անհատապես աղոթք բարձրացնել հայրենի երկրի սահմանների խաղաղության և զինվորների առողջ ու անվտանգ ծառայության համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *