Ռուսաստանյան ՄիԳ-29 կործանիչի վթարի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

ՌԴ ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչը 2014-ի հուլիսի 27-ին վթարի է ենթարկվել Աստրախանի շրջանի Պրիվալժսկի օդանավակայանից 30 կմ հարավ ընկած հատվածում։ Հուլիսի 28-ին փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ 

ՄիԳ-29 կործանիչ. ՌԴ ՌՕՈւ

ՄիԳ-29 կործանիչ. ՌԴ ՌՕՈւ

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, ՌԴ Կասպյան նավատորմիղի հետաքննական վարչությունը հարուցել է քրեական գործ քրեական օրենսգրքի 351-րդ հոդվածով՝ «Թռիչքների կամ դրանց պատրաստության կանոնների խախտում»։ Փոխգնդապետ Ալեքսեյ Դվինյանինովի կողմից կառավարվող ՄիԳ-29-ը հուլիսի 27-ին օդ էր բարձրացել Աստրախանի շրջանի Պրիվոլժի օդակայանից ուսումնական թռիչք կատարելու նպատակով։ Մոսկվայի ժամանակով 08։55-ին օդում վարժության կատարման ժամանակ կառավարման համակարգը անսարքությունն է ցույց տվել։ Օդաչուին հրաման են տվել կատապուլտով դուրս գալ ինքնաթիռից, սակայն վերջինս մնացել է ինքնաթիռում՝ փորձելով անվնաս վայրէջք կատարել։ Արդյունքում ինքնաթիռը վայր է ընկել. օդաչուն մահացել է, ինքնաթիռը վնասվել է ու ենթակա չէ վերականգնման։ Ինքնաթիռում վթարի պահին արկեր չեն եղել։

4-րդ սերնդի ՄիԳ-29 բազմաֆունկցիոնալ կործանիչը շահագործման են հանձնել 1983-ին։ Այն կարող է զարգացնել մինչև 2 500 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 18 000 մետր է։ Սպառազինությունում կործանիչն ունի 30 մմ-անոց ավիացիոն հրանոթ և տարբեր նշանակության` այդ թվում «օդ-օդ», «օդ-մակերևույթ» դասերի, հականավային, ռադիոճառագայթման նշանառության և այլն տեսակի հրթիռներ։ Կործանիչը կարող է օգտագործվել նաև ռմբակոծության համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *