Լիտվայի պաշտպանության նախարարն այցով Երևանում է

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով ապրիլի 23-ին մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը:

 

Հայաստանում է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Հայաստանում է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է երկու երկրների պաշտպանության նախարարների առանձնազրույցը, այնուհետև` ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանդիպմանը քննարկվել են հայ-լիտվական երկկողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության բարձր մակարդակը:

Լիտվայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղկեպսակ դրել ՄԵծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

0 responses to “Լիտվայի պաշտպանության նախարարն այցով Երևանում է

  1. Pingback: Ձերբակալություններ Ադրբեջանի ԶՈՒ-ում. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *