ՌԴ-ն ջուրն է իջեցրել Վիետնամի համար նախատեսված 4-րդ սուզանավը

Այսօր՝ մարտի 28-ին, պետերբուրգյան «Ադմիրալական նավաշինարան» ձեռնարկությունը ջուրն է իջեցրել Վիետնամի ռազմածովային ուժերի համար նախատեսված դիզել-էլեկտրական շարժիչով 4-րդ սուզանավը։

Նշենք, որ թվով 3-րդ սուզանավը ընթացիկ տարվա ամռանը բաց ծով դուրս կգա, որտեղ վիետնամցի նավաստիները փորձարկումներ կանեն։ Նախորդ 2 սուզանավերն արդեն փոխանցվել են Վիետնամի ռազմածովային ուժերին, 5-րդ սուզանավի կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ 6-րդի աշխատանքները կսկսեն այս տարվա ընթացքում։
Վիետնամն ու Ռուսաստանը սուզանավերի տրամադրման մասին պայմանագիր կնքել են դեռևս 2009 թվականին։ Պայմանագրի արժեքը մոտավորապես 1,8 միլիարդ ամերիկյան դոլար է կազմում։ Վիետնամի ՌԾՈւ-ին պատվիրված սուզանավերի մատակարարումը նախատեսվում է ավարտել 2016-ին:

Նշենք, որ Վարշավյանկա նախագծի սուզանավի անձնակազմը 52 հոգի է: Այն աշխատում է դիզելային-էլեկտրական շարժիչով, առավելագույն խորությունը՝ 350 մ: Սուզանավի հակաօդային պաշտպանությունն իրականացվում է Իգլա և Ստրելա (ռուս.՝ Игла, Стрела) շարժական զենիթահրթիռային համալիրների միջոցով:

One response to “ՌԴ-ն ջուրն է իջեցրել Վիետնամի համար նախատեսված 4-րդ սուզանավը

  1. Pingback: ՌԴ-ում մեկնարկել են Վիետնամի համար նախատեսված 6-րդ սուզանավի կառուցման աշխատանքները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *