Մարտի 27-ի ժամը 22։26-ին ահազանգ է ստացվել, որ ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղակայված զորամասերից մեկի տարածքում այրվում են փայտ և ապակեբամբակ։
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։
Ըստ հաղորդագրության՝ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են զորամասի պահեստներից մեկի (35մ×70մ) տանիքի և պատի փայտյա կառուցատարրերը և ապակեբամբակ` մոտ 30 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին, մարվել` 23։45-ին: