ՌԴ-ում մեկնարկել են Վիետնամի համար նախատեսված 6-րդ սուզանավի կառուցման աշխատանքները

Պետերբուրգյան «Ադմիրալական նավաշինարան» ընկերությունը մայիսի 28-ին սկսել է Վիետնամի ռազմածովային ուժերի համար նախատեսված դիզել-էլեկտրական շարժիչով թվով 6-րդ սուզանավի (636 Վարշավյանկա նախագիծ) կառուցման աշխատանքները։

«Վարշավյանկա» նախագծի սուզանավերից

«Վարշավյանկա» նախագծի սուզանավերից

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով պետության ռազմաարդյունաբերական համակարգի իր աղբյուրին։

Նշենք, որ թվով 3-րդ սուզանավը ընթացիկ տարվա ամռանը բաց ծով դուրս կգա, որտեղ վիետնամցի նավաստիները փորձարկումներ կանեն։ Թվով 4-րդ սուզանավը «Ադմիրալական նավաշինարան» ձեռնարկությունը ջուրն էր իջեցրել 2014 թվականի մարտի 28-ին։ Նախորդ 2 սուզանավերն արդեն փոխանցվել են Վիետնամի ռազմածովային ուժերին, 5-րդ սուզանավի կառուցման աշխատանքներն էլ արդեն մեկնարկել են։

Վիետնամն ու Ռուսաստանը սուզանավերի տրամադրման մասին պայմանագիր կնքել են դեռևս 2009 թվականին։ Պայմանագրի արժեքը մոտավորապես 1,8 միլիարդ ամերիկյան դոլար է։ Վիետնամի ՌԾՈւ-ին պատվիրված սուզանավերի մատակարարումը նախատեսվում է ավարտել 2016-ին:

Նշենք, որ Վարշավյանկա նախագծի սուզանավի անձնակազմը 52 հոգի է: Այն աշխատում է դիզելային-էլեկտրական շարժիչով, առավելագույն խորությունը՝ 350 մ: Սուզանավի հակաօդային պաշտպանությունն իրականացվում է Իգլա և Ստրելա (ռուս.՝ Игла, Стрела) շարժական զենիթահրթիռային համալիրների միջոցով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *