[թարմացում] Ադրբեջանը հրապարակել է սահմանն անցած ՀՀ քաղաքացու լուսանկարը. կատարվում են ճշտումներ

Ժամեր առաջ Ադրբեջանի՝ Հայաստանի Տավուշի մարզին սահմանակից Թովուզի շրջանում, համաձայն ադրբեջանական կողմի տեղեկությունների, ձերբակալել են ոմն հայ երիտասարդի։

Ադրբեջանը հրապարակել է սահմանն անցած ՀՀ քաղաքացու լուսանկարը
Ռազմինֆոն կապ հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Վերջինիս խոսքերով՝ ներկայումս իրենք ճշտումներ են անկացնում, ոչինչ հաստատապես ասել չեն կարող։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհայտ կորածների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Իսմայիլովը, երիտասարդը 20-22 տարեկան է, միայն հայերեն գիտի, նրան այժմ տեղափոխում են Բաքու։ Նրա ինքնությունը պարզվում է։

Տեղեկությունն ադրբեջանական xezerxeber.az լրատվական կայքի հետ զրույցում հաստատել է Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության Թովուզի շրջանի պետը։

[թարմացում] Ադրբեջանական xezerzeber.az կայքը հրապարակել է մի երիտասարդի լուսանկար՝ քաղաքացիական հագուստով։ Ըստ կայքի՝ լուսանկարում հայ սահմանախախտն է։ Նա 2-3 ժամից կլինի Բաքվում, նրա ինքնությունը դեռևս չեն պարզել։ Հայտնի է միան, որ նրան ձերբակալել են Թովուզ գետի երկաթե կամրջի վրա։

One response to “[թարմացում] Ադրբեջանը հրապարակել է սահմանն անցած ՀՀ քաղաքացու լուսանկարը. կատարվում են ճշտումներ

  1. Pingback: Հայտնի է Ադրբեջանի սահմանն անցած ՀՀ քաղաքացու անունը | ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԽԱՌԸ ԼՈՒՐԵՐ ՍՅՈՒՆԻՔԻՑ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *