Ժամեր առաջ Ադրբեջանի՝ Հայաստանի Տավուշի մարզին սահմանակից Թովուզի շրջանում, համաձայն ադրբեջանական կողմի տեղեկությունների, ձերբակալել են ոմն հայ երիտասարդի։
Ադրբեջանը հրապարակել է սահմանն անցած ՀՀ քաղաքացու լուսանկարը
Ռազմինֆոն կապ հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Վերջինիս խոսքերով՝ ներկայումս իրենք ճշտումներ են անկացնում, ոչինչ հաստատապես ասել չեն կարող։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհայտ կորածների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Իսմայիլովը, երիտասարդը 20-22 տարեկան է, միայն հայերեն գիտի, նրան այժմ տեղափոխում են Բաքու։ Նրա ինքնությունը պարզվում է։
Տեղեկությունն ադրբեջանական xezerxeber.az լրատվական կայքի հետ զրույցում հաստատել է Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության Թովուզի շրջանի պետը։
[թարմացում] Ադրբեջանական xezerzeber.az կայքը հրապարակել է մի երիտասարդի լուսանկար՝ քաղաքացիական հագուստով։ Ըստ կայքի՝ լուսանկարում հայ սահմանախախտն է։ Նա 2-3 ժամից կլինի Բաքվում, նրա ինքնությունը դեռևս չեն պարզել։ Հայտնի է միան, որ նրան ձերբակալել են Թովուզ գետի երկաթե կամրջի վրա։
Pingback: Հայտնի է Ադրբեջանի սահմանն անցած ՀՀ քաղաքացու անունը | ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԽԱՌԸ ԼՈՒՐԵՐ ՍՅՈՒՆԻՔԻՑ