Սինգապուրը կստանա իտալական վերջին ուսումնական ինքնաթիռները

Իտալական Ալենիա Աերմակի ընկերությունը Սինգապուրի ռազմաօդային ուժերին կմատակարարի ուսումնա-մարզական 12 միավոր Aermacchi M-346 ինքնաթիռներից վերջին երկուսը։ Այս մասին Սինգապուրում ընթացող Singapore Airshow 2014 միջազգային ավիացուցադրության ժամանակ ԻՏԱՐ-ՏԱՍՍլրատվական գործակալության թղթակցին հայտնել է Ալենիա Աերմակի ընկերության ներկայացուցիչ Վալերիո Բոնելլին։

Իտալակամ M-346 ուսումնա-մարզական ինքնաթիռներ

Իտալակամ M-346 ուսումնա-մարզական ինքնաթիռներ

Ընկերությունը Սինգապուրի հետ 12 միավոր M-346 ուսումնա-մարզական ինքնաթիռի վաճառքի պայմանագիրը կնքել էր 2010-ի սեպտեմբերին։ Ներկայումս սինգապուրյան ռազմաօդային ուժերին (ՌՕՈւ) են փոխանցվել դրանցից տասը։ Վերջին երկու ինքնաթիռը Սինգապուրը կստանա 2014-ի մարտին։ Բացի այդ, պայմանագրով նախատեսված էր նաև այս երկրի ՌՕՈւ-ին փոխանցել օդաչուական վարժասարքեր և ինքնաթիռների տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ պարագաներ։ Վերոնշյալ բոլոր պարտավորություններն իտալական ավիաշինական ընկերությունն արդեն կատարել է։

Նշենք, որ դեռևս 2013-ի փետրվարին Սինգապուրի ՌՕՈւ օդաչուների մի խումբն արդեն սկսել էր վարժանքները Ֆրանսիայի ՌՕՈւ բազաներից մեկում, իսկ մարտ ամսին արդեն օդաչուները գրանցել էին իրենց առաջին թռիչքը М-346 ուսումնա-մարզական ինքնաթիռով։

Նշենք նաև, որ M-346 ինքնաթիռը ստեղծվել է ռուսաստանյան հանրահայտ Յակ-130 (ռուս՝ Як-130) ուսումնամարզական ինքնաթիռի հիման վրա՝ ռուսաստանցի մասնագետների աջակցությամբ։ Համեմատաբար նորաստեղծ իտալական ինքնաթիռը դեռևս չունի լայն պահանջարկ, սակայն երեք պետություն այդուամենայնիվ արդեն հետաքրքրվել է դրանցով։ Սինգապուրից բացի, որը գնել է М-346 ինքնաթիռի 12 միավոր, դրանցով հետաքրքրված են նաև Իտալիան ևԻսրայելը, որոնք պատվիրել են համապատասխանաբար 15 և 30 ինքնաթիռ։

Հավելենք, որ Ալենիա Աերմակի ընկերության արտադրած М-346 ուսումնա-մարզական ինքնաթիռների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև Լեհաստանը, սակայն որևէ հստակ գործարքի մասին դեռևս խոսք չկա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *