Մալայզիան վարձակալության հիմունքներով փոխարինում է իր հնացած ՄիԳ-29 կործանիչները

Մալայզիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է վարձակալության հիմունքներով նոր կործանիչներ ձեռք բերել, քանի որ բավարար միջոցներ չունի այդպիսի ինքնաթիռներ գնելու համար։ Այս մասին հայտնում է Defense Newsռազմական լրատվակայքը։

ՄիԳ-29 կործանիչները երկնքում Նկարը՝ AFP-ի

ՄիԳ-29 կործանիչները երկնքում
Նկարը՝ AFP-ի

Ըստ կայքի՝ վարձակալված ինքնաթիռները փոխարինելու են Մալայզիայի ռազմաօդային ուժերի հնացած ՄիԳ-29 կործանիչներին, որոնք հնարավոր է դուրս հանվեն շահագործումից 2015 թվականին։ Նոր ինքանթիռները կհամալրեն Մալայզիայի ռազմաօդային ուժերի F/A-18D և Սու-30ՄԿՄ կործանիչների ավիապարկը։

Պարբերականը հաղորդում է նաև, որ մրցույթին պատրաստվում են դիմել ամերիկյան Boeing, բրիտանական BAE Systems, շվեդական Saab, ֆրանսիական Dassault Aviation և Ռոսօբորոնէքսպորտ ընկերությունները։ Նշենք, որ այս ընկերությունները մասնակցել էին Մալայզիայի պաշտպանության նախարարության 18 միավոր ինքնաթռով ԶՈւ-ն համալրելու մրցույթին։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մալայզիան Saab ընկերությունից խնդրել էր 24-32 միավոր JAS 39 Gripen կործանիչների վարձակալության գնային սահմանը։

Հիշեցնենք, որ Մալայզիան դեռ 2010 թվականին նոր կործանիչների տրամադրման տենդեր էր անցկացրել, որին մասնակցել էին Boeing, Lockheed Martin, BAE Systems, Saab, Dassault Aviation և Ռոսօբորոնէքսպորտ ընկերությունները։
Նրանք մալայզիական կողմին առաջարկել էին F/A-18 Super Hornet, Rafale, Typhoon, JAS 39 Gripen, F-16 Fighting Falcon և Սու-30ՄԿՄ կործանիչներ։

2013 թվականի մարտին Մալայզիան հայտնեց եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին՝ BAE Systems, Saab, Dassault, Boeing և Ռոսօբորոնէքսպորտ։

Իսկ ահա 2013 թվականի վերջում Մալազիան հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է տենդերը, քանի որ պաշտպանական գերատեսչության բյուջեն բավարար միջոցներ էլ չունի։

Այս պահին Մալազիայիայի զինած ուժերում կան 1995 թվականին փոխանցված ՄիԳ-29 կործանիչներ, որոնք 1999 թվականին արդիականացվել էին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *