Ադրբեջանը հաղորդում է Սիրիայում իր ևս մեկ զինյալի սպանության մասին

Ադրբեջանից Սիրիա մեկնած զինյալներից մեկը, որի միայն մականունն է հաղորդվում, օրերս սպանվել է Բաշար Ասադի դեմ մարտերում։ Վերջինիս սպանության միակ ապացույցը համացանցում տարածված լուսանկարն է։

«Մուհամեդ» մականունով ադրբեջանցի զինյալը

«Մուհամեդ» մականունով ադրբեջանցի զինյալը

«Մուհամեդ» մականունը կրող այս զինյալի սպանության մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով «մոջահեդների» կայքերին, սակայն չհիշատակելով անունները։

Հետևելով ադրբեջանական մամուլին՝ 2014-ի հունվարի 1-ից մինչ օրս Ադրբեջանը Սիրիայում կորցրել է նվազագույնը 12 զինյալի։ Նրանք հիմնականում ծայրահեղական իսլամիստական խմբավորումների անդամներ են: Ադրբեջանում վերջին օրերին հաղորդում են նաև Սիրիայից վերադարձած ադրբեջանցիզինյալների ձերբակալության դեպքերի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *