Շրի Լանկայում պաշտոնապես գրանցված է 30 հազար դասալիք, թեև իշխանությունները փորձեր են կատարել վերադարձնել զինված ուժերն ապօրինի լքած զինծառայողներին։
Շրի Լանկայի զինված ուժերը «Թամիլյան վագրեր» կազմակերպության հետ արյունալի մարտերի ընթացքում և դրանից հետո 60 հազար դասալիք է ունեցել։ Նրանց ուղիղ կեսը ներկայացել է իրավապահ մարմիններին, ինչի համար էլ մեղմ պատիժների է արժանացել։ Սակայն 2014-ի տվյալներով դեռ 30 հազար դասալիք շարունակում է մնալ հետախուզության մեջ, ընդ որում՝ նրանցից շուրջ 270-ը սպաներ են։ Շրի Լանկայի ոստիկանությանը հրահանգված է հնարավորին արագ գտնել նրանց ու պատասխանատվության ենթարկել։ Այս մասին հայտարարել է Շրի Լանկայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Ռուվան Վանիգասուրիյան, փոխանցում է Defense News ռազմական լրատվակայքը։
Նշենք, որ «Թամիլյան վագրեր» խմբավորումը պայքարում շուրջ 40 տարի պայքարում է Շրի Լանկայի հյուսիսում թամիլների անկախ պետություն ստեղծելու համար։ Կենտրոնական իշխանության հետ պայքարում տասնյակ հազար զոհեր են գրանցվել։ 2009 թվականին կառավարական զորքերին հաջողվել է պարտության մատնել խմբավորմանը և տեղակայված երկար տարիներ նրանց ենթակայության տակ հայտնված շրջաններում։ Ներկայում Շրի Լանկան շուրջ 200 հազարանոց բանակ է պահում։