Թուրքական AEW&C-ները կարող են առաջիկայում սկսել ծառայությունը

Թուրքիայի ձեռք բերած օդային նախազգուշացման ու վերահսկման (AEW&C) առաջին ինքնաթիռը կարող է արդեն փետրվարի 1-ին անցնել ծառայության թուրքական օդուժում։ Այս մաին տեղեկացնում է թուրքական «Հաբերթյուրք» պարբերականը։

AEW&C. Թուրքիայի ՌՕՈւ

AEW&C. Թուրքիայի ՌՕՈւ

Թուրքիան ամերիկյան «Բոինգ» ընկերությունից ձեռք է բերել 4 միավոր AWACS՝ հետագայում ևս 2-ը գնելու հնարավորությամբ։ Երկար տարիներ ձգձգումներից հետո թուրքական զինուժը վերջապես ստացել էր ինքնաթիռները։

Ինքնաթիռները, որոնք ստացել են «Խաղաղության արծիվ» (թուրք՝ Barış Kartalı) անունը, տեղակայվել են Քոնիայի 3-րդ ավիաբազայում։

Այսպիսով, AWACS-ները սպառազինությունում ընդգրկվելու դեպքում հնարավորություն են տալու Թուրքիային հետևել Էգեյան և Միջերկրական ծովերի, Իրանի և նախկին ԽՍՀՄ երկրների մի մասին։

Նշենք, որ «Բոինգի» և Թուրքիայի միջև համապատասխան ինքնաթիռներ ձեռք բերելու պայմանագիրը ստորագրվել էր 2002 թվականին, իսկ գործարքի արժեքը կազմել էր 1,5 մլրդ ԱՄՆ դոլար։ Նախատեսվում էր ինքնաթիռները տրամադրել դեռևս 2008 թվականին, սակայն ամերիկյան կողմը մի քանի տարի ուշացրել է դրանց պատրաստումը, ինչի համար էլ տուգանքներ է վճարել, ըստ տարբեր տվյալների՝ մինչև 500 մլն ամերիկյան դոլար։

Թուրքական AWACS-ները կառուցվել են Boeing 737-700 ուղևորատար ինքնաթիռի հիմքի վրա։ Առավելագույն արագությունը 850 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 7 000 կմ, իսկ օդում կարող է մնալ մինչև 10 ժամ։

2 responses to “Թուրքական AEW&C-ները կարող են առաջիկայում սկսել ծառայությունը

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն ստացել է պայմանագրով նախատեսված վերջին AEW&C ինքնաթիռը | Ռազմ.info

  2. Pingback: Քոնիայի ավիաբազան վերածվում է Թուրքիայի ԶՈւ ՌԷՊ կենտրոնի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *