Թուրքիայի ԶՈւ-ն ստացել է պայմանագրով նախատեսված վերջին AEW&C ինքնաթիռը

Դեկտեմբերի 9-ին «Բոինգ» ընկերությունը Թուրքիային է փոխանցել թվով չորրորդ և պայմանագրով նախատեսված վերջին վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգը (Boeing 737 AEW&C ինքնաթիռ)։ Ինքնաթիռն արդեն տեղակայվել է Թուրքիայի ԶՈւ Քոնիայի ռազմաբազայում: Այս մասին հայտնում է ամերիկյան ընկերության կայքը:

Boeing 737 AEW&C ինքնաթիռ. Թուրքիայի ԶՈւ

Boeing 737 AEW&C ինքնաթիռ. Թուրքիայի ԶՈւ

Նշվում է, որ համակարգն ուղղված է Թուրքիայի օդային անվտանգության ապահովման բարելավմանը: Վերջին համակարգը թարմացված ծրագրային ապահովմամբ է: Նախկինում ուղղարկված երեք ինքնաթիռները ևս արդիականացվելու են, ինչի համար ամերիկյան ընկերությունը համագործակցում է թուրքական «Հավելսան» և «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունների հետ:

Հիշեցնենք, որ առաջին AEW&C ինքնաթիռը Թուրքիան ձեռք էր բերել դեռևս 2014-ի հունվարին, իսկ երրոդը` 2014-ի մայիսի 2-ին:

«Բոինգի» և Թուրքիայի միջև նման համակարգեր ձեռք բերելու 1,6 մլրդ ամերիկյան դոլար արժողությամբ պայմանագիրը ստորագրվել էր 2002 թվականին։ Սկզբնական շրջանում նախատեսվում էր ինքնաթիռները տրամադրել դեռևս 2008 թվականին, սակայն ամերիկյան կողմը մի քանի տարի ուշացրել է դրանց փոխանցումը, ինչի համար էլ տուգանքներ է վճարել թուրքական կողմին։ 2014-ին էլ հայտարարվում էր, որ ինքնաթիռները կխոփանցվեն մինչև 2015 թվականը, սակայն, ինչպես տեսանք, թուրքական կողմը վերջին ինքնաթիռը ստացավ միայն 2015-ի վերջին:

Թուրքիայի համար նախատեսված AEW&C ինքնաթիռները կառուցվել են Boeing 737-700 ուղևորատար ինքնաթիռի հիմքի վրա։ Առավելագույն արագությունը 850 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 7 000 կմ, իսկ օդում կարող է մնալ մինչև 10 ժամ։

3 responses to “Թուրքիայի ԶՈւ-ն ստացել է պայմանագրով նախատեսված վերջին AEW&C ինքնաթիռը

  1. Pingback: ՆԱՏՕ-ն հաստատել է Թուրքիայի «ՀՕՊ օգնության» փաթեթը | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան քննարկում է ևս 2 AEW&C ինքնաթիռ գնելու տարբերակը | Ռազմ.info

  3. Pingback: Քոնիայի ավիաբազան վերածվում է Թուրքիայի ԶՈւ ՌԷՊ կենտրոնի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *