Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն կանցկացնեն համատեղ զորավարժություններ

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում կայացած գլխավոր շտաբերի պետերի համատեղ նիստից հետո լրատվամիջոցներին հայտնել է, որ Ռուսաստանը 2014-ին մասնակցելու է ՆԱՏՕ-ի մի շարք զորավարժությունների։Այս մասին հայտնում է ռուսական Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը:

ՌԴ ԶՈւ ԳՇ պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմով

ՌԴ ԶՈւ ԳՇ պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմով

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հստակեցրել է, թե կոնկրետ ինչ տիպի զորավարժություններում է ներգրավվելու իր ղեկավարած զինուժը: Ըստ այդմ, ՆԱՏՕ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանը կմասնակցի 2014-ին Լեհաստանի մերձափնյա շրջանում կայանալիք զորավարժությանը, որի ընթացքում կիրականացվեն վարժանքներ՝ ճգնաժամային իրավիճակներում վթարային նավերի անձնակազմի որոնման և փրկարարական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: Այս զորավարժության շրջանակներում կհամագործակցեն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը:

Բանակի գեներալ Գերասիմովը հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համատեղ ՌԴ զինված ուժերը կմասնակցեն նաև մի շարք հակաահաբեկչական ուղղվածության զորավարժությունների, որոնք պլանավորված են անցկացնել 2014-ին: Հավելենք, որ այդ զորավարժությունների շարքը ստացել է «Զգոն երկինք» անվանումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *