«Երկրորդ կյանք» Տ-80 տանկերի համար

Ռուսական «Ուրալվագոնզավոդը» խորհրդային Տ-80 տանկի հիման վրա ստեղծել է նոր հրշեջ մեքենա։ Մեքենան ներկայացվել է RAE-2013 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։
Մեքենան կարող է իրականացնել ոչ միայն հրդեհաշիջման, այլև փրկարարական աշխատանքներ մասնավորապես այնպիսի տեղերում, որտեղ ռազմամթերքի պայթյուն է եղել։ Այս ամենը շնորհիվ նրա թրթուռավոր ընթացամասի։

Մեքենան պատրաստվել է շուրջ մեկ տարվա աշխատանքի արդյունքում՝ ՌԴ պաշտպանության նախարարության պատվերով։ Պատճառը վերջին շրջանում հաճախակի պայթյուններն էին զինապահեստներում։

Մեքենան կարող է կրել 25 խմ ջուր, իսկ ջրաշիթի երկարությունը 100 մետր է։ Շնորհիվ հեռակառավարման հնարավորություն այն կարող է կատարել նաև հետախուզական աշխատանքներ, ինչպես նաև իրական ժամանակում փոխանցել այն ամենը, ինչ տեղի է ունենում։ Հրդեհաշեջ մեքենան կարող է աշխատել շատ բարձր ջերմաստիճանների պայմաններում, իսկ անձնակազմը ամբողջովին պաշտպանված է արկերի բեկորներից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ նախատեսում է հրաժարվել Տ-80 տանկերից։ Այսպիսով, հրշեջ մեքենաները լավ հնարավորություն են պահեստ ուղարկվող Տ-80-ներին «երկրորդ կյանք» տալու համար։

One response to “«Երկրորդ կյանք» Տ-80 տանկերի համար

  1. Pingback: Ռուսաստանյան տանկաշինության ու տանկերի ապագան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *