Ծառայակիցներին սպանած ԱՄՆ ԶՈւ ռազմական հոգեբանին մահապատժի են դատապարտել

Օգոստոսի 28-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ ԶՈւ մայոր Նիդալ Հասանին դատարանը մահապատժի է դատապարտել։ Նրան մահացու ներարկում են կատարելու։

Նիդալ Հասան

Նիդալ Հասան

Հիշեցնենք, որ Նիդալ Հասանի գործով դատական լսումները մեկնարկել են ընթացիկ տարվա օգոստոսի 6-ին: Ամբաստանյալը հրաժարվել է փաստաբանից ու վերջին խոսքից: Բացի այդ, նա հրապարակավ հայտարարել է, որ ընդունում է՝ ինքն է գնդակահարել 13 հոգու: Այս հանգամանքը որոշ վերլուծաբանների թույլ է տալիս ենթադրել, որ Հասանը անհայտ պատճառներով մահապատժի է ուզում ենթարկվել:

Հավելենք, որ Ֆորտ-Հուդի ռազմաբազայում որպես ռազմական հոգեբան աշխատող Հասանը 2009-ի նոյեմբերին կրակ է բացել դեպի Աֆղանստան ուղևորությանը պատրաստվող ծառայակիցների վրա: Զոհվել է 13, վիրավորվել՝ 32 զինծառայող: Իր գործողություններն ամբաստանյալը բացատրում է նրանով, որ դեմ է եղել Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ զորքերի մուտքին ու առկայությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *