Ծառայակիցներին սպանած ԱՄՆ ԶՈւ ռազմական հոգեբանին մեղավոր են ճանաչել

Ռազմական դատարանի ատենակալների կոլեգիան օրերս մեղավոր է ճանաչել ԱՄՆ ԶՈւ մայոր Նիդալ Հասանին: Վերջինս սպանել է Ֆորտ-Հուդ բազայի իր ծառայակիցներին:

Նիդալ Հասան

Նիդալ Հասան

AFP-ն տեղեկացնում է, որ Հասանը մեղավոր է ճանաչվել կանխամտածված սպանության ու սպանության փորձի հոդվածներով: Ներկա դրությամբ նրան սպառնում է մահապատիժ՝ մահացու ներարկման միջոցով: «Ռոյթերս» լրատվական գործակալության տվյալներով՝ օգոստոսի 26-ին ատենակալների կոլեգիան լսումներ կսկսի՝ կապված դատավճռի հետ, ինչից հետո էլ դատավորը կկայացնի վերջնական որոշումը:

Հիշեցնենք, որ Նիդալ Հասանի գործով դատական լսումները մեկնարկել են ընթացիկ տարվա օգոստոսի 6-ին: Ամբաստանյալը հրաժարվել է փաստաբանից ու վերջին խոսքից: Բացի այդ, նա հրապարակավ հայտարարել է, որ ընդունում է՝ ինքն է գնդակահարել 13 հոգու: Այս հանգամանքը որոշ վերլուծաբանների թույլ է տալիս ենթադրել, որ Հասանը անհայտ պատճառներով մահապատժի է ուզում ենթարկվել:

Հավելենք, որ Ֆորտ-Հուդի ռազմաբազայում որպես ռազմական հոգեբան աշխատող Հասանը 2009-ի նոյեմբերին կրակ է բացել դեպի Աֆղանստան ուղևորությանը պատրաստվող ծառայակիցների վրա: Զոհվել է 13, վիրավորվել՝ 32 զինծառայող: Իր գործողություններն ամբաստանյալը բացատրում է նրանով, որ դեմ է եղել Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ զորքերի մուտքին ու առկայությանը:

 

i-�$ug��@�� ՆԱՏՕ զորքերի շրջանակներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *