Թուրքիայի ՊՆ. ԱՄՆ՝ քրդերին տված զենքերը ԻՊ դեմ պայքարի ավարտից հետո կուղղվեն Թուրքիայի դեմ

Հոկտեմբերի 12-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ, իրենց հաշվարկներով, Միացյալ Նահանգները Սիրիայում քրդերի շուրջ 40-50 հազար հոգանոց բանակ է զինել: Ըստ թուրք նախարարի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ավարտից հետո այդ զենքերը կուղղվեն Թուրքիայի դեմ:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ջանիքլին նշել է, որ ԱՄՆ-ն Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG) զինում է «Իսլամական պետության» դեմ պայքարի համար: Բայց, ըստ Ջանիքլիի, քրդերի վերջնական թիրախը Թուրքիան է:

Թուրք նախարարը նշում է, որ ամերիկյան կողմը քրդերի շուրջ 40-50 հազար հոգանոց բանակ է զինել մինչ օրս: Ըստ նրա՝ «Իսլամական պետության» դեմ պայքարն արդեն ավարտվում է, և այդ զենքերը կուղղվեն Թուրքիայի դեմ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն քննադատել էր ԱՄՆ-ին՝ Սիրիայի քրդերին զինելու համար: Նա հարցադրում էր առաջ քաշել, թե արդյոք ԻՊ դեմ պայքարից հետո Վաշինգթոնը կհավաքի քրդերին տված զենքերը:

Ավելի վաղ հենց Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Եթե ԱՄՆ-ն շարունակի զինել Սիրիայի քրդերին՝ Թուրքիան միայն զգուշացումներով չի սահմանափակվի:

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված Oshkosh M-ATV զրահամեքենա

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված Oshkosh M-ATV զրահամեքենա

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *