Թուրքական զինուժը շարունակում է Սիրիայի Իդլիբի հետախուզումը՝ զորքեր ուղարկելուց առաջ

Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության և հետախուզական ստորաբաժանումները շարունակում են Սիրիայի Իդլիբ նահանգում հետախուզական աշխատաքնները. Թուրքական զինուժը հող է նախապատրաստում ավելի մեծ թվով Իդլիբ ներխուժելու համար: Այս մասին հոկտեմբերի 11-ին հայտնել է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական զինտեխնիկա Սիրիայում. (արխիվ)

Թուրքական զինտեխնիկա Սիրիայում. (արխիվ)

Թուրքական հատուկջոկատայինները նախապատրաստում են պահպանության տեղամասեր՝ հետագայում այնտեղ թուրքական զինուժի տեղակայման համար: Իդլիբի «արտաքին» սահմաններին նմանատիպ տեղամասեր նախապատրաստում է ՌԴ զինուժը:

Թուրքական հետախուզական ստորաբաժանումները Իդլիբ են մտել հոկտեմբերի 8-ին: Սրան զուգահեռ Թուրքիան զինտեխնիկա և անձնակազմ է կուտակում Իդլիբի դիմաց՝ Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը գավառում:

Թուրքական զինուժը Իդլիբում տեղակայվելու շուրջ տեղի իրեն հավատարիմ «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման միջոցով համաձայնության է եկել նաև ահաբեկչական «Ալ-Նուսրա» կազմակերպության հետ: «Ալ-Նուսրան» վերահսկում է Իդլիբի զգալի մասը:

Դատելով թուրքական աղբյուրներից ստացած տեղեկություններից՝ Թուրքիայի զինուժը կտեղակայվի Իդլիբի հյուսիսում՝ Սիրիայի քրդերի վերահսկած Աֆրինի շրջանի սահմանին:

Իրավիճակը սիրիայում 2017 թ. հոկտեմբերին, ըստ թուրքական աղբյուրների

Իրավիճակը սիրիայում 2017 թ. հոկտեմբերին, ըստ թուրքական աղբյուրների

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *