Թուրքիայում ձերբակալվել է զինված ուժերի ևս 20 զինծառայող

Հոկտեմբերի 6-ին Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները համաժամանակյա գործողություններ են իրականացրել երկրի 13 նահանգներում, որոնց արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի զինուժի 20 սպա և ենթասպա: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ուժայինների ձերբակալություներ

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ուժայինների ձերբակալություներ

Զինծառայողները կասկածվում են «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենի և նրա կառույցի հետ կապ ունենալու մեջ: Եվս 10 զինծառայողի ձերբակալելու համար գործողությունները շարունակվում են:

Նշենք, որ Թուրքիայում 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո հետապնդումներ, ճնշումներ են սկսել երկրի զինված ուժերում, ռազմական և այլ կառույցներում և նախարարություններում: Հետապնդումների են ենթարկվում նաև մի շարք լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպաններ և այլն:

Հոկտեմբերի 4-ին Մուղլայի ծանր հանցագործողությունների 2-րդ դատարանը ցմահ ազատազրկման է ենթարկել ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող 34 հոգու:

2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում իրականացվել է ռազմական հեղաշրջման փորձ, որին ներգրավված էր զինված ուժերի բարձրաստիճան սպաների մի մասը, Ստամբուլ և Անկարա էին մտցվել տանկեր, զրահատեխնիկա և անգամ ավիացիա:

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է 150-ից ավել գեներալ և ընդհանուր 20000-23000 զինծառայող, որից 16 հազարը՝ ռազմական դպրոցների կուրսանտներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *