Թուրքիայում ավարտվել է Սիրիայի հետ սահմանին պատի կառուցումը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և երկրի կառավարությանը կից բնակարանաշինության վարչությունը (TOKİ) ավարտել են թուրք-սիրիական սահմանին կառուցվող պատի աշխատանքները: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերթյուրք» պարբերականի կայքը:

Թուրք-սիրիական սահմանին կառուցվում են պարեկության համար նախատեսված աշտարակներ

Թուրք-սիրիական սահմանին կառուցվում են պարեկության համար նախատեսված աշտարակներ

Ընդհանուր առմամբ, պատն ունի 688 կմ երկարությունը: Ավելի վաղ թուրքական կողմը հայտնել էր, որ պատը կառուցվելու է թուրք-սիրիական սահմանի 711 կմ ընդգրկող տարածքների վրա:

Պատի կառուցման աշխատանքների ավարտից հետո, Թուրքիայի բնակարանաշինության վարչությունը սկսել է սահմանին կառուցել նաև պարեկության համար նախատեսված աշտարակներ:

Ընդհանուր առմամբ, թուրք-սիրիական սահմանին նախատեսվում է կառուցել 21 նմանատիպ աշտարակներ, որոնցից 18 լինելու են սահմանի Քիլիս – Գազիանթեփ նահանգների հատվածում, իսկ 3-ը Գազիանթեփ – Քարքամըշ հատվածում:

Թուրք-սիրիական սահմանին կառուցվում են պարեկության համար նախատեսված աշտարակներ

Թուրք-սիրիական սահմանին կառուցվում են պարեկության համար նախատեսված աշտարակներ

Աշտարակները ունենալու են 15 մետր բարձրություն և 7 մետր լայնությունը, կազմված են լինելու 5 հարկից: Աշտարակում  կարող է տեղավորվել առնվազն 10 զինծառայող:

Աշտարակների 30 սմ հաստությամբ պատերի արտաքին շերտը համալրված է տարբեր տեսակի  զենքերի փամփուշտներից ու արկերից, ռումբերի պայթյուններից պաշտպանող 10 սմ-ոց պաշտպանիչ շերտով:

Աշտարակները նախագծված են այնպես, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի դրանց տեղափոխումը սահմանի մեկ այլ հատված:

Թուրք-սիրիական սահմանին կառուցված պատը բաղկացած է 7 տոննա կշռող 2 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ բետոնե բլոկներից: Պատի շինարարության աշխատանքները սկսվել են դեռևս 2012 թվականից: Անկարան այն ժամանակ պատի կառուցումը պատճառաբանել էր սահմանը խախտելու հաճախացած դեպքերի դեմ պայքարելու անհրաժեշտությամբ:

Բացի Սիրիայի հետ սահմանից, Թուրքիան նաև պատ է կառուցում Իրանի հետ սահմանին: Դեռևս 2017-ի հունվարին, հայտնի էր դարձել, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և կառավարության բնակարանաշինության վարչությունը ստորագրել են Կարսի, Արդահանի և Իգդիրի սահմանային շրջաններում պատ կառուցելու մասին համաձայնագիր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *