Իրաքի ԶՈւ գլխավոր շտաբի պետը մեկնել է Իրան

Սեպտեմբերի 27-ին Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օսման Ղանիմին ուղևորվել է Իրան։ Այցի հայտարարվող նպատակը երկու երկրների ռազմական համագործակցության զարգացումն է։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Իլնա» լրատվական գործակալությունը։

Նշենք, որ Իրաքը, Իրանը և Թուրքիան կտրականապես դեմ են քրդերի անկախացմանը, և Իրաքի ԶՈւ ԳՇ պետի՝ Իրան այցի հիմնական նպատակը ամենայն հավանականությամբ քրդերի անկախացման հարցի քննարկումն է։

 Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբ պետ  Օսման Ղանիմին

Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբ պետ  Օսման Ղանիմին

Քրդերի անկախության հանրաքվեի անցկացումից 2 օր առաջ՝ սեպտեմբերի 23-ին, Օսման Ղանիմին մեկնել էր Թուրքիա, հանդիպել Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարի հետ։

Ավելի վաղ՝ օգոստոսին, քրդերի անկախության հանրաքվեն քննարկելու համար Թուրքիա էր մեկնել Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին։ Հաջորդ շաբաթ նախատեսվում է նաև Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի այցը Իրան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *