Սեպտեմբերի 23-ին Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օսման Ղանիմին այցելել է Թուրքիա, թուրք գործընկերոջ՝ բանակի գեներալ Հուլուսի Աքաքրին հանդիպելու համար: Միևնույն ժամանակ Թուրքիան բարձրացրել է Իրաքի սահմանի՝ քրդերի վերահսկողության գոտում անցկացվող զորավարժության մակարդակը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադալու» լրատվական գործակալությունը (1, 2):
Իրաքի և Թուրքիայի զինված ուժերի ԳՇ պետերը պետք է քննարկեն սեպտեմբերի 25-ին Իրաքի քրդերի ինքավար շրջանում անցկացվելիք անկախության հանրաքվեն: Երկու երկրներն էլ կտրականապես դեմ են արտահայտվում քրդերի անկախացմանը: Նույնպիսի դիրքորոշում ունի նաև Իրանը:
Թուրքիան սեպտեմբերի 18-ից նաև ուժի ցուցադրություն է իրականացնում Իրաքի քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջանների դիմաց: Սեպտեմբերի 23-ին այդ տարածքում զորավարժություն անցկացնող թուրք զինծառայողների թվաքանակը և տեխնիկան ավելացվել են:
Հավելելնք, որ ակնհայտ սպառանալիքով սեպտեմբերի 25-ին հանդես է եկել նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ հայտարարելով.
«Պարոն Բարզանիին զգուշացրինք, բայց խոսքը չի հասկանում: Նրան հասկանալի լեզվով խոսել գիտենք»:
Մասուդ Բարզանին Իրաքի քրդերի ինքնավարության ղեկավարն է: