Թուրք-քրդական բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող

Սեպտեմբերի 22-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում ճանապարհին տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է զինվորական շարասյան երթի ժամանակ, սպանվել է 1 թուրք զինծառայող:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրք-քրդական բախումներ Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում. արխիվ

Թուրք-քրդական բախումներ Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում. արխիվ

Թուրքական կողմը միջադեպի համար մեղադրում է «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK): Հաքքարիում քուրդ զինյալների դեմ գործողությունները շարունակվում են:

Նույն օրը թուրքական կողմը հայտնել է, որ Թուրքիայի ուժայինները Յուքսեքովա գավառում PKK-ի 4 զինյալ են «վնասազերծել է»: Փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրք-քրդական բախումներում հարաբերական դադարից հետո կրկին ինտենսիվացել են 2015-ի ամռանից: Չնայած երկու տարի շարունակվող գործողություններին Թուրքիայի ուժայիններին դեռևս չի հաջողվել վերջնականապես ճնշել քուրդ զինյալներին:

Քրդերի դեմ գործողություններում ներգրավված են ժանդարմերիան, ոստիկանությունը, բանակի տարբեր ստորաբաժանումներ: Թուրքական կողմի տվյալներով՝ 2017 թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 10-ը ուժային կառույցներում արձանագրվել է 127 կորուստ, PKK-ն էլ 2016-ի սեպտեմբերից մինչև այժմ կորցրել է մոտ 2000 զինյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *